Չեմ էլ ուզում քննարկել ոչնչության դուրս տված ապուշությունները:
Ընդհանրապես նրա եզաբանությունների պատառիկները համացանցից եմ իմանում: Իրեն լսելը, առավելապես տեսնելը վատ է ազդում իմ առանց այն էլ քայքայված առողջության վրա:
Անարժանից մեջբերում անելու հարկը չեմ տեսնում, բայց մի փոքրիկ նկատառում հայտնեմ:
Աշխարհը միշտ հիմնված է եղել մրցակցության վրա։ Թե՛ բուսական, թե՛ կենդանական միջավայրերում ուժեղները դուրս են մղել թույլ տեսակներին:
ՈՒժեղները տարածքը լցրել են իրենցով, նրանք են բազմացել: Իսկ թույլերը դուրս մղվելով աստիճանաբար վերացել են։
Ահա ինչպես է կարևորվում և՛ տարածքի բաղադրիչը, և՛ ուժեղ լինելու հանգամանքը:
Իսկ այն ապուշը, որն անընդհատ լո- լո է կարդում տարածքի անկարևորության, ուժեղ լինելու անկարևորության մասին, ապա պարզապես մեր զգոնությունը ցանկանում է բթացնել , որպեսզի ինչ-որ մեկը հեշտությամբ գրավի մեր երկրի այս մնացորդը: Նմանը եթե թշնամու գործակալ չէ, ապա ի՞նչ է։ Դուք ասեք ։
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
Հ.Գ.
Մրցակցության օրինաչափությունը բնաշխարհի, որի մասնիկն ենք մենք, կարևորագույն գործոնն է։ Դա մարդու հորինվածք չէ, որ մի ժահրոտ մտագար էլ այն չեղարկի: