Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փորձություններ ակնկալեք

Փորձություններ ակնկալեք
06.12.2024 | 00:48

Աստծո կանչը

Դեկտեմբերի 6

Տեր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը,

ինչպես Դու արեցիր անապատի մեջ:

Փորձությունը հաղթահարելու առաջին քայլն այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը: Այլ կերպ ասած` տարանջատեք այն ձեզնից:

Երբեք մի մտածեք, թե փորձությունն արդյունքն է ձեր հոգնածության, հիվանդության կամ աղքատության, կամ բարկության, որպեսզի թուլանալով տեղի չտաք նրան. այլ` ամեն ինչից առաջ պետք է իմանաք, եթե լսել եք Ձայնս. «Երկինքը բացված տեսավ ու Ձայն լսեց». և ճանապարհ եք ելել` կատարելու հոգիները Ինձ բերելու առաքելությունը, պետք է ակնկալեք հզոր հարձակումներ թշնամու կողմից, որ կջանա ամեն գնով վհատության հասցնելով` անգործության մատնել ձեզ և արգելք լինել ձեր առաքինի գործերին: Նման հարձակումները թող ձեզ անակնկալի չբերեն:

ՈՒրեմն երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ, համոզված եղեք, որ դրանք բոլորը ծրագրված են չարի կողմից` հակառակվելու համար Ինձ: Այդ ժամանակ Իմ սիրո զորությամբ դուք պետք է հաղթե՛ք փորձությանը:

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ