Գիքոր ջան, Ծաղիկ կովը սատկեց։ Թե կարող ես մի էրկու մանեթ փող ղրկի:
Նեղն ենք ապրուստի կարիք ունենք։
Էս Նիկոլը մեզ սովամահ արեց ու մեր հողերը Ալիև քուռակին տվեց։
Գիքոր ջան, նեղն ենք օգնի մեզ։ Մեր հույսը դու ես մնացել։ Էսենց, որ գնաց, ձմեռն էլ վրա է տվել ու չգիտի, թե քո ապին
ինչ անի։
Էս օյին չէր, վեր Նիկոլը տիրավ մեր կլխին։ Հա՛, չմոռանամ ասեմ` մեր գեղերը, մեր հանդերը, մեր անտառները, լրիվ թուրքերի ծերքինա։
Թուրքերը յեկալ են հըսալ մինչև մեր գեղի վերևը ու գյուղացիները վախում են անասունները տանեն արածացնելու։ Գիքոր ջան, էս քանի օրը մեր գեղից մարդ է գալու մոտդ։
Որ տեսնես, բարևի ու մի քիչ փող տուր թող բերեն։
Վիճակներս շատ վատ է։
Էս Նիկոլի հեչ վեջը չի։ Մեր հույսը էդ Պուտինն էր, էն էլ քոմագ չարեց: Էն փիս վախտը, ծերքերը ծալեց մի կողմ քաշվեց։
Հա՛, Գիքոր ջան, էն էլ ասեմ, վեր փողը ղարկես, խաբար կանես
նիգարան չմնամ։
Մեր հարևան Բախշին, Սաքոն, Ամիրջանը, չոլախ Կարոն, ամեն մեկը մի քիչ գարու ալյուր են տվել, դրանով ենք յոլա գնում։
Քե մատաղ, Ապին մեռնի պրծնի, էս օյին չէր, որ դրեցին մեր գլխին։ Քեզ լավ նայի, ցրտերին դուրս չգաս, կմրսես, մի ցավս էրկուսը կդառնա։
Գիքոր ջան, ես մեռած, դու սաղ, կարդա Ապուդ տողերը ու կհիշես, որ Ապիդ ճիշտ է եղել։
Ապուդ միտքը մի բան էլ է հուշում.
Երանի՜ էն գժերին, որ էլ չեն գժվելու,
Մեր ազնիվ հոգիները տանջելու,
Ապուշ, ապուշ գողական ծիծաղելու,
Ապուդ արև, դրանց վերջն էլ է գալու։
Քո Ապի։
Գրի առավ`
Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ
6.12.2020 թ.