Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կյանքի կերակուրը

Կյանքի կերակուրը
07.12.2024 | 00:09

Աստծո կանչը

Դեկտեմբերի 7

Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք:

Սրանք Իմ խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին:

Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր` Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու վսեմ միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն է տիրապետում և երբ զորությունը, կյանքը, կենսական ուժը մեկից անցնում է մյուսին:

Կերակուրը սնուցում է մարմինը: Իսկ Աստծո կամքի կատարումը զորությունն ու սնունդն է կյանքի: Կերակրվիր այդ սննդով:

Հոգու սովն առաջանում է` Իմ կամքը թերի կամ առանց հաճույքի կատարելուց: Աշխարհը որքա՜ն շատ է խոսում սովահար մարդկանց մասին: Իսկ ի՞նչ ասել հապա սովահար հոգիների մասին:

ՈՒրեմն` Իմ կամքը կատարելը թող քո կերակուրը լինի: Այդպես դու զորություն ու մեծ ուժ կստանաս:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ