Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արևածագի նվերը

Արևածագի նվերը
11.12.2024 | 00:09

Աստծո կանչը

Դեկտեմբերի 11

Նրանց, ում կյանքը լի է հոգսերով ու մաքառումներով, ովքեր ձեր երկուսի պես զգացել են ապրելու ողբերգությունը, որոնց սիրտը ցավել ու տառապել է Իմ խեղճ աշխարհի համար, Ես տալիս եմ Իմ այն խաղաղությունն ու ուրախությունը, որ նորոգելով երկրորդ գարուն ու երիտասարդություն է պարգևում այն տարիների փոխարեն, որ նրանք զոհաբերել են Իմ և Իմ աշխարհի համար:

Յուրաքանչյուր բացվող օր ընդունեք Ինձնից` իբրև արևածագի չքնաղ նվեր:

Ձեր առօրյա պարզ պարտականությունները, երբ կատարեք Իմ զորությամբ ու սիրով, շուտով կտեսնեք ձեր ամենամեծ հույսերի իրականացումը:

Մեծամեծ բաներ ակնկալեք, կրկնում եմ, հուսացեք մեծամեծ բաներ:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ