ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-11

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-11
11.12.2024 | 06:57

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

(սկիզբը՝ այստեղ)

Փորձագետ Թրենինը Արևմուտքին օրերս կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռուսական ռուլետկա խաղալը:
Միացյալ Նահանգները և Արևմուտքը պետք է դադարեն հրահրել Ռուսաստանին, քանի որ Ուկրաինայի վերաբերյալ նրանց քաղաքականությունը ներկայումս հիշեցնում է ռուսական ռուլետկա միջուկային զենքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դմիտրի Թրենինը Շիլլերի միջազգային ինստիտուտի կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է հաստատության 40- ամյակին:
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, լայն իմաստով ընկալվում է որպես մի կողմից ԱՄՆ- ի և հավաքական Արևմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի պրոքսի պատերազմ: Ներկայումս իրավիճակը հասել է ծայրաստիճան վտանգավոր պահի, և ես կարծում եմ, որ ATACMS- ի օգտագործումը (Ուկրաինայի տարածքից դեպի Ռուսաստանի Դաշնության խորքերը հարվածների համար.- ծանոթ. ՏԱՍՍ), ռուսական միջուկային դոկտրինի փոփոխությունը և «Орешник» հրթիռի մարտական փորձարկումը մեզ բավական լրջորեն մոտեցնում են միջուկային պատերազմի եզրին»,- ТАСС – ի տեղեկացմամբ, ի պատասխան իր թղթակցի խնդրանքին, այսպես է մեկնաբանել փորձագետը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հակամարտության լուծումը միայն Ռուսաստանի և ԱՄՆ- ի ճակատագիրը չի որոշում:
«Այս պահին ամենակարևորը Ռուսաստանին հրահրելու հարցում հետքայլ անելն է, որովհետև միանշանակ կարելի է նմանություն տեսնել ԱՄՆ- ի և Արևմուտքի քաղաքականության և ռուսական ռուլետկայի միջև, միայն թե այս դեպքում ռևոլվերը լիցքավորված է միջուկային զենքով»,- ասել է Թրենինը:
Նա նշել է, որ եթե չլիներ Արևմտյան երկրների միջամտությունը և 2022թ. խաղաղության համաձայնագիրը չտապալվեր, Ուկրաինայում հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ։ Փորձագետը նաև ենթադրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի միջև ինչ- որ նախնական բանակցություններ, հավանաբար, արդեն ընթանում են:
Ամերիկացի լրագրող Թաքեր Կռրլսոնին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարծում, թե ուկրաինական ճգնաժամի լուծումը միայն Մոսկվայի և Վաշինգտոնի ճակատագիրն է որոշում: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը նախընտրում է գործել այնպես, ինչպես դա արվում Է BRICS- ում և ՇՀԿ- ում, որտեղ իրականացվում է պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը, որն ամրագրված է ՄԱԿ- ի կանոնադրության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ աշխարհում պահպանվում է շատ բարձր կոնֆլիկտային ներուժ:
«Ընդհանուր առմամբ, աշխարհում կոնֆլիկտային ներուժը շատ բարձր է,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ, ասել է Պեսկովը լրագրողներին:- Մենք տեսնում ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, մենք տեսնում ենք բազմաթիվ հակասական հայտարարություններ դրա վերաբերյալ։ Մենք տեսնում ենք աճող կոնֆլիկտային ներուժ այլ տարածաշրջաններում, կարելի է ասել՝ բոցավառ Մերձավոր Արևելք»:
Պեսկովը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Թրամփի ու, հատկապես, նրա շրջապատի հայտարարությունները:
ԱՄՆ- ը քննադատության ենթարկեց և թուլացրեց միջազգային ինստիտուտները, և Վաշինգտոնի ցանկությունը՝ պահպանել իր հեգեմոնիան, հանգեցրեց ամբողջ աշխարհում լարվածության աճի. ТАСС – ի տեղեկացմամբ, այս կարծիքն է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Երբ խոսքը վերաբերում է աշխարհին և նրա անվտանգությանը, շատ կարևոր է, որ մշակվեն հասկանալի սկզբունքներ,- ընդգծել է Վոլոդինը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում։- Ավաղ, այսօր այդ սկզբունքները, որոնք ժամանակին մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ոտնահարվել են։ Իսկ միջազգային ինստիտուտները թուլացել և քննադատության են ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի, եվրոպական այլ պետությունների կողմից։ Այս ամենը հանգեցրել է լարվածության աճին և, անշուշտ, այն հետևանքներին, որոնք մենք այժմ տեսնում ենք ամբողջ աշխարհում»։
Ըստ Պետդումայի նախագահի, խոսքը միայն Մերձավոր Արևելքին բնորոշ իրավիճակի մասին չէ…
«Մենք ձեզ հետ տեսնում ենք, թե ինչ էր կատարվում նույն Եվրոպայում, և երբ այստեղ մեր գործընկերները խոսում էին Աֆղանստանի մասին, դա նույնպես հետևանքն է այն գործընթացների, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեղքն են՝ հաշվի առնելով, որ դա հենց նրանք են սանձազերծել, ցանկանալով պահպանել հեգեմոնիան և ամեն ինչ անել, որպեսզի աշխարհը միաբևեռ լինի,- ասել է նա:- Ինչպես տեսնում ենք, դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել»:
Այդ պատճառով, վեհաժողովի նախագահի խոսքով, ՀԱՊԿ ԽՎ դիրքորոշումը կայանում է արդար և բազմաբևեռ աշխարհի կառուցման անհրաժեշտության մեջ, ինչպես նաև «բարեկամության, փոխադարձ հարգանքի, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու, փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա հարաբերությունների կառուցման մեջ»:
«Այդ պատճառով մենք պետք է ոչ միայն հավատարիմ մնանք այդ սկզբունքներին, այլև ամեն ինչ անենք, որպեսզի խորհրդարանական չափման շրջանակներում մեր դիրքորոշումը կիսեն որքան հնարավոր է շատ այլ երկրներ»,- ասել է Վոլոդինը:
Նրա խոսքով՝ նման մոտեցումը թույլ կտա պետություններին զարգանալ, իսկ դրանցում բնակվող քաղաքացիներին պլանավորել իրենց ապագան։
«Մնացած ամեն ինչը կավարտվի ավելի մեծ խնդիրներով, կոնֆլիկտներով, որովհետև չի կարելի պետություններ, երկրներ, ժողովուրդներ կառուցել՝ ելնելով մեկ երկրի շահից,- հավելել է Վոլոդինը:- Եվ, իհարկե, հենց միջխորհրդարանական աշխատանքի, խորհրդարանական չափման շրջանակներում մենք պետք է անենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի մենք մերձեցնենք մեր դիրքորոշումները, քննարկենք այդ թեմաները, քանի որ բոլոր ժողովուրդները ցանկանում են ապրել խաղաղության մեջ»:
Ինչպես գրել է «19FortyFive» պարբերականը, Ուկրաինան չարժե, որ ԱՄՆ- ն իր պատճառով Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի ռիսկի դիմի:
«ԱՄՆ- ի շահերից չի բխում Ռուսաստանի հետ անգամ սահմանափակ միջուկային պատերազմի ռիսկի դիմելն Ուկրաինայի պատճառով»,- «РИА Новости»– ի փոխանցմամբ, նշված է պարբերականի հրապարակած նյութում:
Հրապարակման մեջ նշված է նաև, որ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ Ուկրաինային Ռուսաստանի դեմ ATACMS հրթիռներ օգտագործելու թույլտվություն տալու մասին, անխոհեմ է, և Դոնալդ Թրամփը պետք է շտկի իրավիճակը և ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումներ մտցնի, ինչպես նաև ավարտի հակամարտությունը:
Նոյեմբերի 20- ին ԱՄՆ- ի պաշտպանության նախարարության Ռազմավարական հրամանատարության ներկայացուցիչ, փոխծովակալ Թոմաս Բյուքենենը հայտարարել էր, որ ԱՄՆ- ն հնարավոր է համարում միջուկային հարվածների այնպիսի փոխանակումը, որի դեպքում Վաշինգտոնը կպահպանի իր միջուկային զինանոցի մի մասը պոտենցիալ հակառակորդների հետագա զսպման համար, ինչպես նաև աշխարհում ԱՄՆ- ի առաջնորդությունը: Շա՜տ վտանգավոր գայթակղություն է…
(շարունակելի)

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ