Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նորից ավագ չընտրվեց

Նորից ավագ չընտրվեց
11.12.2024 | 13:16

Էսօր Արտաշս դասից եկավ հոգնած ու ներվայնացած․

- Էս ի՞նչ անեծք ա, պապ, մի ամիս ա՝ չենք կարողանում դասարանի ավագ ընտրել։

- Էդ խի՞ որ, հարմար թեկնածու չկա՞։

- Ինչի չկա, բայց ում առաջադրում ենք՝ հրաժարվում է։

- Ինչի՞։

- Ասում են՝ անիմաստ ա, հենց ընտրվենք՝ կես ժամ հետո ձերբակալելու են ու հազար գործ սարքեն վրներս։

- Լավ, մեջներդ մի ՔՊ-ականի էրեխա էլ չկա՞, դրան ընտրեք։

- Կա, խի չկա։

- Բա խի՞ չեք ընտրում։

- Դրանց էլ ոչ ոք ձայն չի տալիս։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4484

Մեկնաբանություններ