«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հոգսերից ազատ

Հոգսերից ազատ
12.12.2024 | 00:11

Աստծո կանչը

Դեկտեմբերի 12

Կատարյալ սերը դուրս է մղում վախը:

Սերն ու վախը չեն կարող միատեղ ապրել:

Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք կողքի գոյություն ունենալ:

Չարը ուժեղ է, և վախը չարի ամենահզոր ուժերից մեկն է: Հետևաբար թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ լինել վախի ազդեցությունից, մինչդեռ կատարյալ սերը, հաստատուն սերը՝ Հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը հեռանում է շփոթահար:

Ահավասիկ Ես սեր եմ, որովհետև Աստված սեր է. և Ես ու Հայրը մեկ ենք: Նշանակում է` վախը վանելու և կատարյալ Սեր ձեռք բերելու համար հարկավոր է Ինձ ներս առնել ձեր կյանքի մեջ և էլ ավելի մոտենալ Ինձ: Դուք կարող եք հեռու վանել երկյուղը Իմ ներկայությամբ և Իմ անունով:

Ինչու՞ վախենալ ապագայից, երբ Հիսուս ձեզ հետ է լինելու:

Ինչու՞ վախենալ աղքատությունից` Հիսուս հոգալու է ձեր բոլոր կարիքները: Եվ այսօրինակ պատասխան կա ձեր յուրաքանչյուր վախի համար:

Չպետք է թույլ տալ, որ վախը ներս խուժի:

Խոսեք Ինձ հետ:

Մտածեք Իմ մասին:

Սիրեք Ինձ:

Այդժամ Իմ զորության գիտակցությունն այնքան ուժգին կհամակի ձեզ, որ այլևս ոչ մի վախ չի կարողանա տիրել ձեր մտքին:

Իմ Սիրո մեջ լինելով` զորավո՛ր եղեք:

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ