Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մշտատև առաջնորդություն

Մշտատև առաջնորդություն
13.12.2024 | 00:09

Աստծո կանչը

Դեկտեմբերի 13

Կատարյալ ուրախություն է` զգալ մշտատև առաջնորդության ուրախությունը:

Խնդությունն այն վստահության, երբ գիտեք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր մանրամասը ծրագրված է Իմ կողմից, նախատեսված է սիրով ու խնամքով, ձեր ամեն քայլը անելիս Իմ առաջնորդությանը սպասեք:

Սպասեք, որ ճանապարհ ցույց տրվի:

Այս դեպքում կյանքի ողջ պատասխանատվությունը վերցվում է ձեր վրայից:

Իրոք, մեծ ուրախություն է զգալ, որ այսքան ազատ եք, և միաժամանակ ամեն ինչ այսքան հրաշալիորեն ծրագրված է ձեզ համար:

Ինչ հրաշալի է, երբ կյանքը կառավարվում է Աստծո կողմից: Այսպիսի իրադրության մեջ լինելով մտածել, որ այս կամ այն բանը հնարավոր չէ կատարել, հավասար է, որ ասեք, թե այս կամ այն բանը Ես չեմ կարող կատարել: Այսպես մտածել, նշանակում է ուրանալ Ինձ:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ