Ամերիկայի նորընտիր նախագԵն հարցազրույց է տվել ամենագլխավոր Time ամսագրին (դա այն դեմոկրատական պարբերականն է, որը 1938-ի դեկտեմբերին, անմիջապես Բյուրեղյան գիշերից և Չեխոսլովակիայի ու Ավստրիայի լուծարումից հետո, պարոն Հիտլերին հռչակեց տարվա մարդ՝ դեմոկրատիայի մեջ հսկայական ներդրման համար) և ասել, որ օգտագործելու է ՈՒկրաինային տրամադրվող օգնությունը որպես Ռուսաստանի ճնշման լծակ, հաղորդում է РИА Новости-ն:
Սա լավ նորություն է նորմալ մարդկանց համար: Այսինքն, սույն տարգաշը և երեք պոռնոաստի մարդը համոզված է, որ Պուտինին ծնկի կբերի իր օգնությամբ բանդերականներին: Այսինքն, սույն տգետ առանձնյակը կարծում է, թե Պուտինը կհրաժարվի Օդեսայից ու Կիևից իր հզոր օգնության սարսափից:
Լավ, մեկը չկա բացատրի Իվանա, Մարլա և Մելանյա պոռնոաստղերի մարդուն, թե՝ այ տղա, Պուտինը խաբել է քեզ: Պուտինի նպատակը ոչ թե բանդերականների դեմիլիտարիզացիան էր, այլ հենց Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի: Սրանք մաթեմատիկայի հետ էլ արդեն յոլա չեն գնո՞ւմ: Մի կողմից ասում են, թե Հյուսիսային Կորեայի զինանոցներում այսօր ավելի շատ զենք/զինամթերք կա, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրներում է մնացել բանդերականների պատճառով: Մելանյա Թրամփի գործող մարդը չի՞ հասկանում, որ Կիմը Պուտինի թեթև խնդրանքով ԱՄՆ կյանքը դժոխքի կվերածի Կորեայում: Այդ ի՞նչ է տալու բանդերականներին, որ ճնշի ռուսներին: Չի՞ լսել Լենինգրադի բլոկադայի կամ գոնե Ստալինգրադի մասին:
Իհարկե, չի լսել, չի կարդացել: Եվ այսքանից հետո, բնականաբար, ո՞նց հասկանա, որ եթե իր ախմախ քայլերով այս պատերազմը դարձնի ռուսների համար ՀԱՅՐԵՆԱԿԱՆ, ապա այն կավարտվի Եվրոպայում, ըստ ազգային ավանդույթի, որտեղից այս անգամ Պուտինը պարզապես դուրս չի գա: Ի՞նչ կամ որտեղի՞ց կարող է տարգաշ պոռնոաստղամարդը իմանալ, որ կան աշխարհում բաներ, որոնք սակարկման ենթակա չեն, կան ազգեր, որոնց ծնկի բերել հնարավոր չէ:
Եվ ուրեմն, մեզ էլ ավելի հետաքրքիր զարգացումներ են սպասում, հետևենք դրանց և հիանանք ԿԳԲ գնդապետ Վլադիմիր Պուտինի և եռակի պոռնոաստղամարդ Դոնալդ Թրամփի գալիք մենամարտին համաշխարհային ռինգում: Եվ չմոռանանք գնդապետի անուշադրության մատնված այն մտքի մասին, որ եվրոպական երկրներին ժամանակ է պետք՝ իրենց սուվերենությունը վերականգնելու համար, ինչը նշանակում է ամերիկյան հեգեմոնիայից Եվրոպայի ազատագրում: Իսկ դա գնդապետ Պուտինը հաջողությամբ կանի, արել են, չէ՞, նրա նախորդները երկու անգամ հայրենական պատերազմներից հետո՝ 1815-ին, երբ պալիատիվ օգնություն ցուցաբերեցին Եվրոպային և ազատեցին Նապոլեոնից, և 1945-ին, երբ ավելի հզոր պալիատիվ օգնությամբ փրկեցին Հիտլերից: Եվ այս անգամ գործը ավելի հեշտ կգնա, քանի որ, նախ, Նապոլեոնն ու Հիտլերը Թրամփի համեմատ տիեզերական հանճարներ էին, երկրորդ՝ պոռնոաստղ կնիկներ չեն ունեցել, նշանակում է՝ ավելի լուրջ են վերաբերել ընտանիքին, ընտանեկան արժեքներին և, հետևաբար, պետությանն ու պետականներին:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ