ՈՒ՞մ մտքով կանցներ, որ իմ սիրած պերսոնաժը լինելու է աշխարհի ամենաունիկալ գերմանահավ Բերբոկ Աննալենան:
Իսկ ինչու՞ եմ ես դրան սիրում:
Նա Թրամփի կնիկը չէ, որպես կին հմայիչ չէ, հրապուրիչ էլ չէ:
Բայց մի բան կա Աննալենայի մեջ, որ չի կարող ինձ թողնել անտարբեր՝ դա նրա ֆանտաստիկ ուղեղն ու դրանից բխող խելքն է:
Այս տողերը գրեցի, քանզի չդիմացա, երբ հենց նոր լսեցի իմ սիրեցյալի հերթական ելույթը, որից մի նախադասություն եմ մեջբերում. «Мы должны МЫСЛИТЬ МАСШТАБНО, мы должны действовать масштабно»…
Ի՞նչ ասեմ… նման դեպքերում, երբ արդեն Բերբոկ Աննալենան է խոսում ՄՏԱԾԵԼՈՒ մասին, պետք է ասել. աշխարհ, կանգ առ, իջնող կա…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ