Արծվաշենի վերաբերյալ իմ գրած քաղաքականացված տեքստերը շատ են կարդացվում, սակայն հավանումների քանակը շատ չէ:
Երբ Արծվաշենի նկար կամ տեսանյութ հրապարակելիս, միայն գրում եմ «Արծվաշեն, մեր օրեր», ապա և´դիտելիությունը, և´ հավանումների քանակը շատ է:
Գիտե՞ք ինչու:
Որովհետև, հայազգի բնակչության մեծ մասն ամեն հարցում խորամանկ է: Նույնիսկ` Հայրենիքի հարցում:
Հայազգի բնակիչները միշտ աշխատել են ապրել «շառից և փորձանքից» հեռու կամ, ավելի ճիշտ` «моя хата с краю» ձևաչափով:
Ի՞նչ ասեմ: Ապրեք, եթե կարող եք:
Նշեմ միայն, որ նման ձևաչափով ապրող բնակչությունը երբեք ազգ չի դառնա, միգուցե նաև պետականություն չունենա:
Արծվաշեն, մեր օրեր:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ