«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ինչ է ուրախությունը

Ինչ է ուրախությունը
16.12.2024 | 00:11

Աստծո կանչը

Դեկտեմբերի 16

Տե’ր, տուր մեզ Քո ուրախությունը, այն ուրախությունը,

որ ոչ ոք, ո՛չ աղքատությունը, ո՛չ իրադրությունը և ո՛չ էլ

կյանքի պայմաններն են ի զորու խլել մեզնից:

Դուք կունենաք Իմ ուրախությունը: Սակայն հիմա կյանքը ձեզ համար դեռևս ծանր ընթացք ու տաժանելի քայլք է:

ՈՒրախությունը կգա, հիմա դուք այդ մասին բնավ մի մտածեք, մտածեք միայն ձեր ճիշտ ընթացքի մասին:

ՈՒրախությունը Իմ վարձատրությունն է:

Իմ աշակերտներին խոստացած ուրախության պարգևի և նրանց կողմից այդ ուրախությանը տիրանալու միջև` ընկած էր ձախողության զգացումը, հուսախաբությունը, ուրացումը, դասալքությունը, հուսահատությունը. ապա հայտնվեցին հույսը, համբերությունը և արիությունը վտանգի դիմաց:

ՈՒրախությունն անմիջական պատասխանն է` գորշ ու մռայլ օրերի մեջ համբերատար հոգով Ինձ սպասելու ու տեսնելու, արդյունքն է այն բանի, որ առանց Իմ ներկայությունը զգալու, ապավինեն Ինձ:

ՈՒրախությունը ձեր սրտի պատասխանն է Իմ այն ժպիտների, որ Ես ունենում եմ` տեսնելով ձեր հավատարմությունը:

Երբ երբեմն զրկվում եք ուրախությունից, մի կարծեք, թե ճանապարհից շեղվել կամ սխալ ընթացք եք ընտրել:

Իմացեք, որ երբեմն էլ կարող է այնպես լինել, որ ուրախություն չունենաք, բայց դրա փոխարեն ունենաք քաջություն:

Իսկ քաջությունը և անձնական հոգածությունը այլոց հանդեպ նույնքան բացահայտ նշաններ են Իմ աշակերտը լինելու, որքան ուրախությունը:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ