Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փաշինյանը եկող տարի քառապատկելու է իր ջանքերը հերոսաբուծության ոլորտում

Փաշինյանը եկող տարի քառապատկելու է իր ջանքերը հերոսաբուծության ոլորտում
16.12.2024 | 06:50

Մեր իրավագետ ընկերներից մեկը տեղեկացնում է, որ ժողվարչապետ Փաշինյանը եկող տարի քառապատկելու է իր ջանքերը հերոսաբուծության ոլորտում:

Այսպես, քաղաքացիներին պարտադրելու են հայտարարագիր ներկայացնել, ընդ որում, բոլոր բանկային փոխանցումները բաց են

ՊԵԿ-ի համար։

Սա նշանակում է տոտալ ազդեցություն յուրաքանչյուրի վրա։

Օրինակ, ձեզ ձեր ազգականը մի քանի հազար գումար է փոխանցում՝ զուտ որպես աջակցություն, դուք պետք է եկամտային հարկ վճարեք, հակառակ դեպքում կկանչեն ՊԵԿ, իսկ անվճար փաստաբանի մասին խետք է մոռանալ, արդեն հունվարի 1-ից դադարում է այդ ինստիտուտը։ Եթե փաստաբանն ուզում է մեկին անվճար օգնել, ինքը պետք է հարկ վճարի պայմանական գումարի 43 տոկոսի չափով՝ նախկինում 5 տոկոս էր։

Ի՞նչ ասեմ: Եթե իրոք հարկ վճարողը հերոս է, իսկ ազգին հերոսներ են պետք, ապա ժողվարչապետը ճիշտ ուղու վրա է:

Եվ ուրեմն, բոլորին՝ հարկային դաշտ, բոլորին քերթել, բոլորին քամել: Այլ ճանապարհ Արցախը վերադարձնելու չկա, իսկ Արցախը, ինչպես հայտնի է, կվերադարձնեն միայն հերոսները, իսկ հերոսներ դառնում են բացառապես հարկ վճարողները: Բա՜…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ