Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Շիրակի պետհամալսարանի արհամարհված 90-ամյակը

Շիրակի պետհամալսարանի արհամարհված 90-ամյակը
19.12.2024 | 15:57

Դեկտեմբերի 18-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում հանդիսավոր կերպով նշվեց Շիրակի պետհամալսարանի 90-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ Գյումրի էին ժամանել Նիկոլ Անհողը, ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Ժաննան և այլոք...

Նիկոլի անկապ,անգրագետ և ՇՊՀ-ի մահախոսական «սոկրատեսյան» ելույթից զատ, որին չեմ էլ ցանկանում անդրադառնալ, բացահայտ աչքի ընկավ գործող քայլիստական վարչակազմի ահրամարհական վերաբերմունքը բուհի նկատմամբ:

Նախ, Նիկոլը սխալ էր արտասանում Շիրակի պետհամալսարանի անունը. անընդհատ Գյումրիի պետական համալսարան էր ասում, որը, ենթադրաբար, նշանակում է, որ իրեն չի էլ հետաքրքրում, թե ու՛ր է եկել:

Երկրորդ՝ ի տարբերություն, օրինակ, ՀՀ ԳԱԱ 80-ամյակի և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների, որի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը որպես տանուտերեր միջոցառման ժամանակ նստած էին Նիկոլի կողքին, ՇՊՀ ռեկտորը «արտքասված» էր ու շատ հետաքրքիր է, թե ինչու՞ որպես 90-ամյա բուհի ռեկտոր նստած չէր իր հյուրերի կողքին:

Երրորդ՝ օրինակ, ՀՀ ԳԱԱ-ի 80 անյակի միջոցառման ժամանակ Նիկոլը և Ժաննան համապատասխանաբար վարչապետի հուշամեդալներ և ԿԳՄՍՆ ոսկե մեդալներով են պարգևատրել ԳԱԱ-ի մի շարք գիտնականների:

Իսկ ՀՊՄՀ-ի 100-ամյակի կապակցությամբ Նիկոլը «գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել էր Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների»:

Իսկ Շիրակի պետհամալսարանի պարագայում՝ ՈՉԻՆՉ՝ ելույթ ունեցավ ու նստեց իր տեղը, որը բացահայտ արհամարհական վերաբերմունք էր բուհի և նրա աշխատակիցների նկատմաբ:

Եթե ինչ-որ բան վաղը կամ մի քանի օր հետո էլ տրվի ինչ-որ աշխատակիցների էլ, ապա ինչպես ասում են՝ «После обеда горчицы не надо» և թատրոնում կազմակերպված միջոցառման նպատակը հենց դա էր՝ պարգևատրումները, այլ ոչ թե «prkcin» գալ տեսնելը կամ լսելը:

Նիկոլը շատ անկեղծ էր՝ եկել էր ՇՊՀ-ի մահախոսականը կարդալու, իր արհամարհանքը ցույց տալու:

Հետաքրքիր է, ՇՊՀ-ի աշխատակիցները, ովքեր գնացել էին մասսովկան ապահովելու համար գո՞հ են իրենց վարչապետից:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ