Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամե՜ն մի հնար

Այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամե՜ն մի հնար
19.12.2024 | 18:49

Ինձ թվում է, թե՞ իսկապես են օրերն ավելի արագ անցնում, արագ են փոխվում ժամանակները, արագ է փոխվում այս խելակորույս աշխարհը, արագ են փոխվում երբեմն նենգափոխվում մարդկային հարաբերությունները, փոխվում են ընկերներն ու բարեկամները, սակայն չփոխվեց թշնամին, նույն խորամանկն ու արնախումը մնաց։

Մենք մնացել ենք էլի նույն պարծենկոտը, «խաղաղասերը», խարդախն ու երկչոտը, իրար հաղթողն ու պարտվողը:

Միևնույն ժամանակ այս անշնորհակալ ու երախտամոռ աշխարհին, նրա գիտությանը, մշակույթին, ռազմարվեստին այդքան հանճարեղ զավակներ ենք տվել ու նրանց կողքին, այդքա՜ն «տաղանդավոր» դավաճաններ։

Լավ դեռ ինչքա՜ն պիտի տառապենք մեր թույլ տված սխալների համար, հանդուրժենք «ագրեսիվորեն հնազադ» ամբոխին, ինչքա՞ն տվայտվենք սխալ առաջնորդներ ընտրելու համար։

Մեր փոխարեն միշտ ուրիշն է «ընտրել» ու կառավարել մեզ, որովհետև միաբան չեղանք, ու ոչ ոք չի փորձում խիզախել, շտկել, փոխել, հեղափոխել, որովհետև չհասկացանք սևակյան մտքի իմաստը.

...որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,

ուր վերջանում է ամե՜ն մի հնար:

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ