Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Կուղարկի՞, արդյոք, Թրամփը Նիկոլին երկրի հակառակ կողմը

Կուղարկի՞, արդյոք, Թրամփը Նիկոլին երկրի հակառակ կողմը
24.12.2024 | 18:54

Թրամփի դիրքորոշմանը ծանոթանալը Նիկոլի համար երևի եղել է մղձավանջային երազի պես մի բան

Հետաքրքիր է՝ երբ Նիկոլ պղծագործը՝ Հայաստանում ԼԳԲՏ- ների հովանավոր «աստվածը», վերջերս իր նման մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ հայտնվել էր ԱՄՆ- ի ապագա նախագահ Դոնալդ Թրամփի կողքին, ծերուկը գիտե՞ր, թե իրականում ով է Նիկոլը, կարդացե՞լ էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի տխրահռչակ պղծագործությունը՝ «Երկրի հակառակ կողմը»… Դժվար թե…

Դոնալդ Թրամփը, ով հունվարի 20-ին երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո ստանձնելու է ԱՄՆ- ի նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կճանաչեն միայն արական և իգական սեռերը: ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադրություն է հայտնել ներդնել նոր պետական քաղաքականություն, որը երկրում ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական:

«Թրամփի վարչակազմի օրոք կլինի Միացյալ Նահանգների իշխանությունների պաշտոնական քաղաքականությունը, ըստ որի, գոյություն ունեն միայն երկու սեռ՝ տղամարդիկ և կանայք։ Դա առանձնապես դժվար չի հնչում, այնպես չէ՞»,- ասել է քաղաքական գործիչն Արիզոնայում կազմակերպված «Turning Point s AmericaFest 2024» միջոցառման ժամանակ:

«Մենք կդադարեցնենք այս տրանսգենդերային խելագարությունը,- խոստացել է Թրամփը:- Եվ ես կստորագրեմ հրամանագրեր երեխաների սեռը փոխելու արգելքի մասին: Ես տրանսգենդերներին վռնդելու եմ բանակից, տարրական դպրոցներից, միջին և ավագ դպրոցներից։ Եվ մենք տղամարդիկ չենք ունենա կանանց սպորտում: Եվ դա արվելու է հենց առաջին օրը։ Հարկ կա՞ սպասել երկրորդ կամ երրորդ օրը: Ավելի լավ է առաջին, այո՞»:

Ուշագրավ է, որ Թրամփի այս հայտարարությունները ներկաների կողմից ծափահարություններով են ընդունվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը նաև մտադիր է հրամանագիր արձակել, որը կհանգեցնի բանակից տրանսգենդեր զինվորականների հեռացմանը: Նշված հրամանագիրը կարող է վերաբերել մոտ 15 հազար այլասերվածի, որոնք այս պահին ծառայություն են անցնում ԱՄՆ- ի զինված ուժերում։

Բրիտանական «The Times» թերթը դեռ նոյեմբերին գրել էր, որ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից անմիջապես հետո կարող է հրամանագիր ստորագրել բոլոր տրանսգենդերներին բանակից հեռացնելու մասին: Հրամանագրի ընդունման դեպքում նրանք բժշկական պատճառներով կհեռացվեն ծառայությունից որպես ծառայության համար ոչ պիտանի:

«The Times»- ը նշել էր, որ նոր փաստաթուղթը, որը ցանկանում է ընդունել ԱՄՆ- ի նորընտիր նախագահը, ավելի խիստ կլինի, քան նրա նախորդ՝ 2018- ի հրամանագիրը, որն արգելում էր ԱՄՆ- ի Զինված ուժերի շարքերում տրանսգենդերների ընդունել: 2018- ին ընդունված փաստաթուղթը թույլ էր տալիս արդեն ծառայող տրանսգենդերներին շարունակել ծառայությունը, սակայն նոր հրամանագիրը դա անհնար կդարձնի։

«The Wall Street Journal» պարբերականն էլ, իր հերթին, հայտնել էր, որ Թրամփի նախընտրական շտաբը 37 մլն դոլար է ծախսել տրանսգենդերներին քննադատող գովազդի վրա, ինչը նրա քաղաքականությանը լրացուցիչ ձայներ է բերել, այդ թվում՝ տատանվող նահանգներում:

Ինչպես նշեցինք, Թրամփը նաև խոստացել է «տղամարդկանց հեռացնել կանանց սպորտից»: Հանրապետականն այսպիսով դիրքորոշում է հայտնել կանանց շրջանում սպորտային մրցումներին տրանսգենդերների մասնակցության վերաբերյալ: Քաղաքական գործիչն ավելի վաղ էլ մտադրություն էր հայտնել արգելել տրանսգենդերներին մասնակցել կանանց միջև մրցումներին, ինչպես նաև հասնել այն դպրոցների դաշնային ֆինանսավորման կրճատմանը, որոնց վարչակազմերը պաշտպանում են «տրանսգենդերային խելագարության» հայեցակարգը: Թրամփն այսպիսով հայտնել է տրանսգենդերներին բանակից ու դպրոցներից վռնդելու իր մտադրության մասին:

Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա Թրամփը բազմիցս խոստացել է կրճատել այն ուսումնական հաստատությունների դաշնային ֆինանսավորումը, որոնք, նրա խոսքով, «առաջ են մղում տրանսգենդերային խելագարությունը»: Նա նաև հայտարարել է, որ նախագահի պաշտոնում առաջին օրը կչեղարկի Բայդենի վարչակազմի այն միջոցառումները, որոնք ուղղված են դպրոցներում տրանսգենդեր աշակերտներին խտրականությունից պաշտպանելուն:

«Մի մոռացեք, որ դա արվել է նախագահի (Ջո Բայդենի.- Ա.Հ.) հրամանով,- ասել է քաղաքական գործիչը։- Դա դարձավ նախագահի հրամանագիր: Եվ մենք պատրաստվում ենք դա փոխել. առաջին օրը դա կփոխվի»:

Ըստ «AP VoteCast»- ի հարցման տվյալների, ԱՄՆ- ի ավելի քան 120 000 բնակիչներ, որոնց մեծ մասը Դոնալդ Թրամփի կողմնակիցներն են, կարծում են, որ կառավարության կողմից տրանսգենդերների իրավունքների աջակցությունը, ինչպես նաև հասարակության մի մասի կողմից դրան հավանությունը չափազանց հեռուն են գնացել:

Հարկ է նշել, որ եթե «AP VoteCast»- ի հարցումը հնարավոր լինել անցկացնել ԱՄՆ- ի ամբողջ բնակչության շրջանում, ապա կառավարության կողմից տրանսգենդերների «իրավունքների» աջակցության դեմ հանդես եկողների թվաքանակն անհամեմատ մեծ կլիներ, քան նշված ավելի քան 120 000- ը:

Միաժամանակ չի կարելի ժխտել նաև այն, որ անցած ժամանակաընթացքում Սատանայի ծառաները կինոարտադրության, գրականության, զանգվածային լրատվության և այլ միջոցներով գործի դնելով «Օվերտոնի պատուհանը» (https://zugaherashxar.blogspot.com/2015/01/blog-post_30.html , https://www.youtube.com/watch?v=kvtg5J8t6yg , https://www.youtube.com/watch?v=zSe0Gc60TJ0&feature=share&fbclid=IwAR1nRtsrdZ89pzsasa9cnGblOlpJq3JOQQfJvisFYgsvPJuWYuhD2Um6iTQ ), այլասերվածության, սեռական տարաբնույթ այլանդակությունների ու դրանց քարոզչության հանդեպ ձևավորել են ամերիկյան հասարակության հնարավորինս ստվար հատվածի անտարբերություն, հանդուրժողականություն ու նույնիսկ դրական վերաբերմունք:

ԼԳԲՏ- ների և սեռական այլանդակությունների քարոզչության առջև կանաչ լույս վառելու առումով հատկապես խայտառակ ու տագնապալի վիճակ է Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ, ցավոք, կենտրոնացած է ԱՄՆ- ի հայկական համայնքը: Հուսանք, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում Կալիֆոռնիայում և, ընդհանրապես, ԱՄՆ- ում իսկապես կկրճատվի այն դպրոցների դաշնային ֆինանսավորումը, որոնց վարչակազմերը պաշտպանում է «տրանսգենդերային խելագարության» հայեցակարգը:

Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Սպիտակ տունը «սեռ» հասկացությունը մեկնաբանել է որպես «կենսաբանական սեռ», մինչդեռ Ջո Բայդենի վարչակազմն այն մեկնաբանել է որպես «գենդերային ինքնություն»:

Թրամփի վերոնշյալ քաղաքականությանը աջակցում է նաև հայտնի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը, ով ԱՄՆ- ի ընտրված նախագահի վարչակազմում զբաղեցնելու է պետական արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Գործարարը բազմիցս կոչ է արել բժիշկներին և ծնողներին ցմահ ազատազրկման դատապարտել անչափահասի սեռը փոխելու համար։ Վերջին անգամ նրա այս դիրքորոշումն արտահայտվել է 2024թ. նոյեմբերին։

Այն ժամանակ Մասկը պատասխանել է X սոցիալական ցանցի օգտատիրոջ մեկնաբանությանը, որը գրել էր «Բանտ: Ցմահ» այն լուրի ներքո, որ վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ- ում առնվազն 14 000 երեխայից հեռացվել են ձվարանները, կաթնագեղձերը կամ առնանդամները, նրանք ենթարկվել են վիրաբուժական կամ քիմիական կաստրացիայի:

«Այո», -համաձայնել է ձեռնարկատերը X- ի օգտատիրոջ դիրքորոշման հետ:

Մասկը սոցցանցերում բազմիցս տարածել է նաև տրանսֆոբ մեմեր և գրել նման մեկնաբանություններ։ Բացի այդ, 2024թ. հուլիսին գործարարը հայտարարել է X և «Space X» ընկերությունների կենտրոնակայանները Կալիֆոռնիայից Տեխաս տեղափոխելու մասին։ Որպես պատճառ, նա նշել է Կալիֆոռնիայում իրենց որպես ԼԳԲՏ ներկայացուցիչներ նույնացնող դպրոցականների իրավունքների պաշտպանության մասին օրենքի ընդունումն ու գործադրումը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ