Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Առողջություն և հարստություն

Առողջություն և հարստություն
26.12.2024 | 00:10

Աստծո կանչը

Դեկտեմբերի 26

Մի՛ վհատվեք. հարստությունն ու առողջությունն էլ կգան շուտով: Իմ հարստությունը` ձեր կարիքները բավարարելու և Իմ գործերը կատարելու համար: Դրամը, որ շատերը հարստություն են համարում` Իմ աշակերտներին չի տրվում կուտակելու կամ ցուցադրելու համար:

Ճամփորդե՛ք այս աշխարհում` պարզապես փնտրելով Իմ կամքը և Իմ գործը կատարելու միջոցները: Երբե՛ք մի պահեք որևէ մի բան, որ դուք չեք գործածում: Ի մի՛տ առեք` այն ամենը, որ տալիս եմ ձեզ, Իմը պետք է լինի, որովհետև դրանք տրված են ձեզ` ըստ անհրաժեշտության գործածելու համար: Մի՞թե կմտածեք, որ Ես գաղտնաբար գանձեր եմ դիզում. Իմ գանձերը: Դուք էլ այդպես մի՛ վարվեք, բնավ: Վստահե՛ք Ինձ:

Ապագայի համար հարստություն դիզելը նշանակում է վախենալ ու չվստահել Ինձ: Իմ մասին ունեցած ամեն մի կասկած անմիջապես հետ վանեք ձեր մտքից: Ապրե՛ք ուրախության մեջ` Իմ մշտական ներկայության: Ձեր ամե՛ն մի վայրկյանը դրեք Իմ տրամադրության տակ: Որքան էլ փոքր ու աննշան լինի գործը, կատարեք այնպես, ասես Ինձնից հրաման ստանալով` անում եք Ի՛նձ համար ու ի սեր Ի՛նձ: Ապրե՛ք այսպես. սիրե՛ք այսպես. գործե՛ք այսպես:

Դուք փոքրիկ ծառայությունների առաքյալներ եք:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.