Մերձավոր Արևելքը վերակառուցելու ծրագրի շրջանակներում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Գազայի հատվածը ձեռք բերել՝ առանց դրա համար վճարելու։ «Մենք մտադիր չենք որևէ բան գնել։ Մտադիր ենք այն ձեռք բերել»,- ասել է Թրամփը Գազայի վրա վերահսկողության մասին, առաջարկելով պաղեստինցիներին դուրս բերել Գազայի հատվածից և տեղափոխել հարևան երկրներ, այդ թվում՝ Հորդանան, առանց վերադառնալու իրավունքի։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
26.12.2024 | 18:05

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան, հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։

Լեւոն Տեր-Պետրոսյան

25.12.2024

Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները:

Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ակնհայտ կդարձնի՝ նա 2019-20 թթ-ին ունեցել է պատերազմը կանխելու, Արցախի հայկականությունը և սուբեկտությունը պահպանելու իրական հնարավորություն, սակայն «ոչմիթիզականության» պատրանքներն ու արկածախնդրությունը գերակայել են պետական մտածողությանն ու ռեալիզմին՝ դուռ բացելով ազգային աղետի համար:

Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով:

Նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է, ինչի հետևանքով այլևս կարող ենք վտանգել Հայաստանի պետականության գոյությունը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 8992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ