Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փառավոր գործ

Փառավոր գործ
27.12.2024 | 00:11

Աստծո կանչը

Դեկտեմբերի 27

Ես արդեն շատ բան եմ կորզել ձեզնից, որպեսզի ձեր կյանքը այսուհետ իրոք բարեկեցիկ լինի: Քարը քարին դնելով կառուցեք ձեր կյանքն ամուր հիմքի վրա, իմանալով, որ այդ Հիմք- Ժայռը ձեր Վարդապետն է, այդ ժայռը Քրիստոսն է:

Ձեր կյանքը կդառնա կարգավորված ու հաջողությամբ իրագործված մի կյանք: Միայն թե երբե՛ք ձեր տեսադաշտից բաց մի՛ թողեք այն փառավոր գործը, որի համար կանչված եք դուք:

Թող ո՛չ հարստությունը, ո՛չ հեշտ կյանքը, ո՛չ էլ մի որևէ այլ իրողություն չկարողանան հրապուրելով դուրս հանել ձեզ այն ճանապարհից, որի վրա ոտք դրել ու ահա անցնում եք Ինձ հետ` հրաշքներ գործելու ակնկալիքով:

Սիրե՛ք ու ծիծաղե՛ք:

Վստահե՛ք ու աղոթե՛ք:

Հաղթարշավի՛ ելեք սիրալիր խոնարհությամբ:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ