Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մարդկանց որսորդներ

Մարդկանց որսորդներ
30.12.2024 | 00:10

Աստծո կանչը

Դեկտեմբերի 30

Եթե դուք դժբախտությունների ու նեղությունների մատնված մարդկանց մասին կարդալով մտահոգվում ու սրտի ցավ եք ապրում, ապա երբևէ մտածե՞լ եք, թե որքան ցավ կարող է զգալ Իմ սիրտը ողբերգության ու թշվառության մատնված այդ մարդկանց համար:

Եթե Ես Երուսաղեմ քաղաքը տեսնելով լաց եղա նրա վրա, ապա որքան առավել պիտի լամ նրանց համար, որոնց սրտերը նեղության են մատնվել, մանավանդ նրանց համար, ովքեր նախընտրում են ապրել առանց իմ պահպանող ու ապահովող զորության:

«Չեն գալիս ինձ, որպեսզի կյանք ունենան»:

Ապրե՛ք ուրիշներին Ինձ բերելու համար, ա՛յս է միակ աղբյուրը երջանկության ու սրտի խաղաղության:

Դիտվել է՝ 3023

Մեկնաբանություններ