Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Փոդքասթից` «Զվարթնոց» օդանավակայան

Փոդքասթից` «Զվարթնոց» օդանավակայան
31.12.2024 | 08:52

Քանի որ Փաշինյան Նիկոլն ու Հակոբյան Աննան որոշել են ընտանեկան փոդքասթ վարել, ապա թույլ տվեք, որ վերջիններիս առաջին փոդքասթի կարճ սյուժեն ես հուշեմ:

Եվ, այսպես`

-Սիրելիս, գնա այստեղից:

- Չէ, դու գնա:

- Չէ, դու:

- Լավ, արի միասին գնանք:

Եվ, նրանք միասին գնում են: Փոդքասթից` «Զվարթնոց» օդանավակայան:

Վերջ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6217

Մեկնաբանություններ