Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հզոր և սքանչելի

Հզոր և սքանչելի
14.01.2025 | 00:09

Աստծո կանչը

Հունվարի 14

Իրապես ուրախ են այն հոգիները, որոնց հետ Ես քայլում եմ: Ապահովություն է` Ինձ հետ քայլելը: Իմ Հոգու գալը քո կյանքի մեջ, ու նրա գործելը անտեսանելի են, բայց արդյունքը մեծ է ու տեսանելի:

Սովորիր Ինձանից:

Սպանիր քո «ես»-ը: Յուրաքանչյուր հարված, որ հասցնում ես քո «ես»-ին, ծառայում է ձևավորմանը` իրական, հավերժական ու անկորնչելի այն անձի, որ Դու ես:

Ինքդ քեզ հետ կարող ու անկեղծ եղիր:

Հաճախ հարցրու.

«Արդյո՞ք «ես»-ը թելադրեց այս». և եթե պարզվի, որ իր թելադրանքն է, հեռո՛ւ վանիր այն քեզնից:

Երբ Ես մեռա խաչի վրա, սպանեցի նաև` ինձնով մարմնավորված ողջ մարդկության «ես»-ը: Քանի որ այս «ես»-ը խաչի վրա խաչվեց, Ես կարող էի արդեն հաղթել անգամ մահը:

Երբ Ես խաչափայտի վրա կրեցի քո մեղքերը Իմ մարմնի մեջ, Ես այդպես կրեցի ողջ աշխարհի մարդկային «ես»-ը: Երբ դու էլ սպանես քո «ես»-ը, դու էլ կշահես այն անխորտակ զորությունը, որ Ես թողեցի ուժասպառ աշխարհին...որպեսզի դու էլ հաղթող դառնաս:

Կյանքը և իր բերած դժվարությունները չէ, որ պիտի հաղթահարես, այլ սոսկ «ես»-ը, որ կա քո մեջ: Ինչպես Իմ աշակերտներին ասացի.

«Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել»:

Չեք կարող այդ բաները հասկանալ: Սակայն երբ քիչ առ քիչ հնազանդվեք Ինձ, քայլեք Ինձ հետ և լսեք Ինձ և կամենաք ընկալել ու կատարել ձեր լսածը, այն ժամանակ կտեսնեք, թե ինչ փառավոր, ինչ հրաշալի է Իմ Հայտնությունը և Իմ ուսուցումը:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ