Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բարեկամ տանջանքի մեջ

Բարեկամ տանջանքի մեջ
16.01.2025 | 00:06

Աստծո կանչը

Հունվարի 16

Առօրյա տանջանքը` ջանք թափելը, շատ ավելի է գնահատվում, քան ոգևորության պահին բարձրունքների տիրանալը:

Ամեն օր Իմ Կամքին լռելյայն հնազանդվելը, անապատային հարթության վրա, ավելի կարևոր է, քան երբեմն-երբեմն պայծառակերպության լեռը բարձրանալը:

Չկա մի տեղ, որ հարատևելը այնքան կարևոր լինի, որքան հոգևոր կյանքի մեջ:

Երկնի Արքայության համար կրած տանջանքն է, որ ապահովում է Իմ մտերիմ բարեկամությունը:

Ես Տերն եմ փոքր բաների. փոքր պատահարների Աստվածության տնօրինողը:

Չկա օրվա մեջ մի այնպիսի իրողություն, որ Իմ ծրագրի մասը չկազմի: Խճանկարի մեջ տեղադրված փոքր քարերը մեծ դեր են կատարում: Հրճվի՛ր Իմ ներկայությամբ:

Հրճվանքը Աստվածային այն միակցող նյութն է, որ ապահովում է Իմ խճանկարի ներդաշնակությունն ու գեղեցկությունը:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ