Հաղորդվում է, որ ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարությունները պայմանավորվել են կրճատել ՀՀ պետական պարտքը ՌԴ-ին՝ զենքի դիմաց վճարված գումարի չափով, որը Երևանը չի ստացել, թեպետ Մոսկվան չի հաստատում կոնտրակտի իրականացման որևէ ուշացման կամ հետաձգման մասին: Եվ այս առումով ասեմ, որ եթե անգամ Մոսկվան ուշացումով է կատարում իր պարտավորությունները, Նոր Հայաստանը կարող էր ըմբռնումով մոտենալ՝ նկատի ունենալով առկա իրավիճակը:
Բայց իրականությունն այլ է:
Բազմիցս ասել եմ, որ փաշինյան նիկոլին ԱՐԳԵԼՎԱԾ Է վերադասի կողմից զինվել լուրջ սպառազինություններով, ժողվարչապետին թույլատրված է զինվել բացառապես անորակ, չփորձարկված սպառազինություններով, ասենք, հնդկական հրթիռներով, որոնց օդում դեռ ոչ ոք չի տեսել:
Կամ ֆրանսիական կարտոնե զրահամեքենաներով:
Փաստորեն, սրանք կատարում են նաև Ալիև էֆենդու հրահանգը, որը ամսի 7-ին ուղղակի հրամայեց. չեղարկել բոլոր կոնտրակտները, վերադարձնել արդեն ստացած զենք/զինամթերքը:
Ահա և քեզ «ինքնիշխանություն», որը սրանք համարում են իրենց կյանքի իմաստը: Հիշո՞ւմ եք սիմոնյան ալենի ընդդիմությանն ուղղված բոցաշունչ խոսքերը, թե բա՝ այս 30 տարվա ընթացքում առաջին անգամ պետականություն է կառուցվում, դուք դա չեք կարողացել անել, մենք ենք դա անում և այլն, և այլն…
Մի խոսքով, սա պարտքի մարում չէ իրականում, սա նշանակում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից հրաժարում, ինչը և պահանջվում է փաշինյան նիկոլից վերադասի և հատկապես Ալիև էֆենդու կողմից:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ