Արցախում հաղթել էինք , բայց երկրի ներսում մոլեգնում էր տականքը , որը բազմացավ և հիմքը դրեց այսօրվա անհեթեթությանը:
Հիմա են ճշմարտախոս մարգարեները շատացել։
Իսկ այն օրերին նման մեկ հրապարակմամբ մարդիկ զրկվում էին աշխատանքից , ինչքից , և լավագույն դեպքում արտագաղթում էին:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
Ողորմությամբ պահվող երկիր`
«հնադարյա՜ն և իմաստու՛ն»,
մինչև ե՞րբ ես համբերելու
հայեցանքով ըստ Աստըծու:
Երբ հավատդ շապիկ դարձրել,
երազներդ քշել մահիճ,
զավակներիդ ցրել են շուտ,
որին` անտառ, որին` ճահիճ:
Մինչև ե՞րբ ես համբերելու
լիրբ բիճերի խրախճանքին,
ո՞ր ալիքն է մեզ բերելու
Ավետիսի ճիչն առաջին:
Հավատում եմ ` օրը կգա,
էլ Ծնողի՜դ չենք ապտակի
և քո առջև կբաժանենք
...մեղքերի բեռն ըստ վաստակի:
24.11.1994 թ.
Ալավերդի , «Հայկական աբսուրդներ» շարքից