Հայտնի է, որ կան նույն ազդեցությունն ունեցող դեղամիջոցներ, նմանակ (անալոգ) դեղամիջոցներ, ինչպես նաև բացարձակ նույնանման դեղամիջոցներ: Վերջիններս միմյանցից տարբերվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ անվանումով:
Ընդ որում, անվանման մեջ նույնպես որոշ նմանություն կա: Այդպիսին են, օրինակ` հին և հանրահայտ ավստրիական «Ամոքսիկլավ»-ը և անհայտ «Կլավոտոն»-ը: Երկուսն էլ բացառապես նույն բաղադրությունն ունեն` ամոքսիցիլին և կլավուլանաթթու: Սակայն, բժիշկների բացարձակ մեծամասնությունը «նախընտրում է» հանրահայտ «Ամոքսիկլավ»-ի փոխարեն հիվանդին նշանակել անհայտ «Կլավոտոն»-ը:
Ինչու՞:
Խնդիրը շատ պարզունակ է:
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, իշխանամերձ շրջանակներից ինչ-որ մեկը Հայաստան է ներմուծել անհայտ «Կլավոտոն»-ը և, ըստ այդմ, բոլոր բուժհաստատություններին «հորդորել է» հիվանդներին նշանակել միայն «Կլավոտոն»:
Երբ սպառվի Կլավոտոնի ներմուծած ողջ քանակությունը, իշխանամերձ շրջանակներից հաջորդը կներմուծի հերթական անհայտ «Տոնակլավ»-ը, այնուհետև` «Ամոկլավ»-ը, հետո` «Կլավամ»-ը և այսպես շարունակ:
Լավ, իշխանական շրջանակների հետ ամեն ինչ հասկանալի է, բա բժիշկնե՞րը:
Արդյո՞ք վերջիններս 8-10 տարի սովորում են իշխանական շրջանակներից ինչ-որ մեկի մոտ բիզնես-գործիք «աշխատելու» համար:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ