Այս փոսը Դավիթաշենում է, գրեթե թաղապետարանի քթի տակ, բանուկ թաղամասում, ՕՎԻՐ- ի մոտակայքում՝ «գործում է» արդեն շուրջ մեկ ամիս և հաջողությամբ վթարային իրավիճակներ է ստեղծում:
Հավանաբար մեկամսյա օգտագործման ասֆալտներից հետո փողը չի հերիքում նման և այլ փոսեր ու դիտահորեր ծածկելու, փակելու համար:
Կարևորը, որ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքների համար պաշտոնյաները պարգևավճարները ժամանակին ստանան, իսկ քաղաքացիների հերն էլ անիծած, իրենց խելքից են տուժում...
Ինչ ցանեցին վեց տարի առաջ, հիմա էլ բիրիքով ու բոնուսներով հանդերձ հնձում են:
ՀՀ քաղաքացիները փոսի մեջ չեն է, մեծ՝ գարշանքով լցված հորի մեջ...
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ