Ինչու՞ եք ցանկանում Եվրոպա մեկնել, ի՞նչ եկամուտներ ունեք, որտեղի՞ց են եկամուտները, ցույց տվեք Ձեր բանկային հաշվի շարժը, վճարե՞լ եք արդյոք պետական հարկերը, ներկայացրեք ՀՀ ՊԵԿ-ի մասով ֆինանսական շարժը, որքա՞ն եկամուտ ունի Ձեր հայրը (մայրը, քույրը, եղբայրը, ամուսինը ...), ինչպե՞ս եք կարողացել գումար խնայել և բանկում ավանդ ունենալ, ավանդի տեսքով որքա՞ն գումար ունի Ձեր հայրը (մայրը, քույրը, եղբայրը, ամուսինը ...), որտե՞ղ է 2 տարվա վաղեմության Վիեննա-Մյունխեն ավտոբուսի տոմսի թղթային տարբերակը, ինչու՞ եք հիվանդացել սեզոնային գրիպով, ինչու՞ եք գնացել Իտալիա ...
Սրանք հարցերի միայն փոքր մասն է:
Չեմ զարմանա, եթե սրանք շուտով ՀՀ քաղաքացիներին հարցնեն, թե վերջիններս ում օգտին են քվեարկել ՀՀ ԱԺ 2018 և 2021թթ. ընտրություններին կամ ում են պատրաստվում քվեարկել 2026թ ընտրություններին:
Olaf Scholz, Annalena Baerbock, կարո՞ղ է գիտեք Հայաստանը համակենտրոնացման ճամբար է, իսկ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը` ԳԵՍՏԱՊՈ-ի տարածքային ստորաբաժանում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Լուսանկարում` ԳԵՍՏԱՊՈ-ի շենքը ֆաշիստական Գերմանիայում: