Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեկ` Աստծո հետ

Մեկ` Աստծո հետ
20.01.2025 | 00:11

Աստծո կանչը

Հունվարի 20

Ես և Հայրս մեկ ենք:

Պատկերացրեք, որ դուք էլ կարող եք մեկ լինել` ողջ Տիեզերքի Տիրակալի հետ:

Կարո՞ղ է արդյոք մարդու երևակայությունը սրանից ավելի անհասանելի բարձրության հասնել:

Եթե կամենում եք իրագործված տեսնել ձեր առանձնաշնորհը, հերիք է որ մտածեք այդ մասին, և ձեր մտածումը անմիջապես իրականության պատկեր կստանա:

Ես Ասել եմ.

«Ձեր Սերը կապեք ոչ թե երկրավոր բաների հետ, այլ` երկնավոր բաների»:

Նյութականի մասին մտածել ու խորհել, երբ սկսել ես ապրել Իմ ներկայության մեջ, նշանակում է նյութականը իրականացնել:

Նույն օրենքը գործում է նաև հոգևոր իրականության մեջ: Հետևաբար պետք է շատ զգույշ լինես, մտածես ու ցանկանաս այնպիսի բաներ, որոնք, ըստ ամենայնի օգնեն, և ոչ թե արգելք լինեն քո հոգևոր աճին:

Մտածիր սիրո մասին, և սերը կշրջապատի քեզ ու բոլոր նրանց, ում մասին որ մտածում ես:

Չար ու աննպաստ մտածումներ ունեցիր, և չարությունը կշրջապատի քեզ ու բոլոր նրանց, ում մասին որ մտածում ես:

Ֆիզիկական իրականությունը խորհրդանշում է` իմացական ու հոգևոր վիճակները:

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ