Մինչ Բաքվում ընթանում է հայազգի գերիների դատավարությունը, պաշտոնական Երևանն այսօր շատ աննկատ կերպով Թուրքիային արտահանձնեց երկու քաղաքացու, որոնք, ըստ թուրքական կողմի, Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցագործության մեջ:
Պատկերացնու՞մ եք: Հայաստանում էին գտնվում Թուրքիայի 2 քաղաքացի, որոնց Թուրքիան պահանջեց և հենց այնպես ստացավ:
Անիմաստ է հիշեցնել, որ նույն Թուրքիան կամ Ադրբեջանը Հայաստանին որևէ մեկին հենց այնպես չէին տա:
Բոլորին ամեն ինչ և մինչև վերջ տալ: Սա է Նոր Հայաստանի նշանաբանը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ