Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գորշ օրեր

Գորշ օրեր
22.01.2025 | 00:06

Աստծո կանչը

Հունվարի 22

Մի՛ վախենա: Ե’ս Եմ քո Աստվածը. քո Ազատարա՛րը: Ամեն տեսակ չարից պիտի ազատե՛մ քեզ: Վստահի՛ր Ինձ. մի’ Վախենա:

Երբեք մի՛ մոռացեք ասել.

«Փա՜ռք Աստծո»:

Այս պետք է ընդունել իբրև մի շատ կարևոր դաս: Պետք է ասել. «Փա՜ռք Աստծո» հատկապես գորշ ու տաղտկալի օրերին: Անպատճառ պետք է անես այս: Խաղաղություն ու թեթևություն չես ստանա, մինչև որ այսպես չանես: ՈՒրեմն իմացի՛ր, որ անգույն օրերին հատուկ անելիք ունես. այս բացարձակ անհրաժեշտություն է:

Իմ մահը խաչի վրա ո՛չ միայն անհրաժեշտ էր աշխարհի փրկության համար, այլև` անհրաժե՛շտ էր Իմ աշակերտների կրթության համար: Իմ բոլոր տնօրինությունները նրանց կրթության մասն էին կազմում. Իմ հաղթական մուտքը Երուսաղեմ, Իմ աշակերտների ոտքերը լվանալը, Իմ տրտմության ժամը Գեթսեմանի պարտեզում, Իմ անարգվե՛լը, դատապարտվե՛լը, խաչվե՛լն ու թաղվե՛լը:

Սրանցից ամե՛ն մեկը անհրաժեշտ էր` նրանց նկարագրի կազմավորման համար:

Եթե գորշ օրվա մեջ դու դեռ չես սովորել գոհություն հայտնել Աստծուն, ապա դասը կկրկնվի այնքան, մինչև որ սովորե՛ս:

Սակայն ամենքի համար չէ, որ այդպես է: Այս միայն նրանց համար է, ովքեր ուզում են ավելի լավ ծառայություն մատուցել Ինձ, ավելի՛ շատ գործեր անել Ինձ համար: Մեծ աշխատանքը մեծ ու բծախնդիր վարժություններ է պահանջում:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ