(սկիզբը՝ այստեղ)
Ինչպես արդեն նշել ենք հոդվածի նախորդած մասում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» թերթում տարիներ առաջ հրապարակված մի ընդարձակ հոդվածի համաձայն, ԱՄՆ- ի նախկին նախագահ Ջոն Քենեդուն (պաշտոնավարել է 1961-1963 թվականներին) սպանել են, որպեսզի կանխեն նրա կողմից չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ- ների), այլմոլորակայինների մասին ճշմարտության հրապարակումը, այլ կերպ ասած, ԱՄՆ- ի նախագահի մակարդակով ու պաշտոնապես նրանց գոյության խոստովանումը:
Մազաչափ կասկած չկա, որ Քենեդու սպանության հետևում կանգնած է «խորքային պետություն» կոչվածը (Սատանայի ծնունդ, Սատանայի ծառա ջհուդամասոնները, գլոբալիստները): ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել ոչ միայն Ջոն Քենեդու սպանության մասին գաղտնի փաստաթղթերը, ինչը, ըստ Telegram- ի իր ալիքում ռուսաստանյան սենատոր Ալեքսեյ Պուշկովի գրառման (տես՝ https://ria.ru/20250120/kennedi-1994575824.html ), «ինքնին հզոր հարված կլինի ԱՄՆ- ի «խորքային պետությանը», և կարող է շրջել սեփական երկրի մասին տասնյակ միլիոնավոր ամերիկացիների պատկերացումները», այլև ճշմարտությունը ՉԹՕ- ների մասին:
«Իր երդմնակալության նախօրեին Վաշինգտոնում կայացած հանրահավաքում Դոնալդ Թրամփը հայտարարել է տեղեկատվական- քաղաքական հեղափոխություն՝ հրապարակել ԱՄՆ- ի նախագահ Ջոն Քենեդու, նրա եղբոր, 1968թ. ընտրություններում նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու, աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին գաղտնի փաստաթղթերը, ինչպես նաև հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ գաղտնի դոսյեներ»,- գրել է Պուշկովը:
Պուշկովից առաջ Քենեդու և այլոց սպանության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու Թրամփի այս խոստման մասին հայտնել է «The New York Post» պարբերականը:
Ռուսաստանյան սենատորի նշած «հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ գաղտնի դոսյեների» շարքում է նաև ՉԹՕ- ների դոսյեն: Թրամփը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գաղտնի դոսյեների հրապարակումը խոստացել է նույնիսկ շատ ավելի վաղ, հունվարի 19- ից դեռ ամիսներ առաջ, 2024թ. սեպտեմբերին:
Անշուշտ, չի կարող ուշադրությունից վրիպել այն, որ այս երկու շատ հետաքրքիր ու խիստ կարևոր տեղեկությունների (ՉԹՕ- ների և ԱՄՆ- ի նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության) բացահայտման մասին Թրամփն աշնանը խոսել է միաժամանակ, նույն համատեքստում, կարծես դրանով ակնարկելով դրանց կապը և իր իմացությունն այն մասին, որ Քենեդուն սպանել են նրա կողմից ՉԹՕ- ների մասին գաղտնի տեղեկատվության հրապարակումը կանխելու համար:
Դեռ սեպտեմբերի 4- ին ՏԱՍՍ- ը Նյու Յորքից հայտնեց, որ ԱՄՆ- ի նախագահի հանրապետական թեկնածուն հայտարարել է երկրորդ ժամկետով ընտրվելու դեպքում ՉԹՕ- ների և Ջոն Քենեդու սպանության հետաքննության մասին ավելի շատ տեղեկություններ գաղտնազերծելու, բացահայտելու մասին:
«Այո, իհարկե՛, կանեմ։ Ես պետք է դա անեմ»,- ասել է Թրամփը բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք ստիպել Պենտագոնին հրապարակել ավելի շատ կադրեր, որոնցում, ենթադրաբար, ՉԹՕ-ներ են պատկերված:
Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հավելել է, որ ընտրվելու դեպքում ավելի շատ տեղեկություններ կգաղտնազերծի Քենեդու սպանության հետաքննության մասին: Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ չի փոխի այդ նյութերի հրապարակման վերաբերյալ իր որոշումը, չնայած իրեն «խնդրել են դա չանել»: Թրամփն այսպիսով հասկացրել է, որ չնայած որոշ ճնշումներին, չի հրաժարվելու այդ նյութերի հրապարակման վերաբերյալ իր խոստումը կատարելուց:
Շատ հետաքրքիր է, թե ով կամ ովքե՞ր են Թրամփին խնդրել չհրապարակել Քենեդու սպանության և ՉԹՕ- ների մասին գաղտնի տեղեկատվությունը, և ինչո՞ւ… Կարելի է ենթադրել, որ խնդրողը կամ «խորքային պետություն» կոչվածի ներկայացուցիչն է եղել, կամ ինչ- որ մեկը՝ մտահոգված, որ վերոնշյալ տեղեկատվության հրապարակման դեպքում Թրամփին կարող են սպանել:
2023թ. սեպտեմբերին Թրամփը հայտնել է, որ երբ 2017- 2021 թվականներին զբաղեցնում էր ԱՄՆ- ի բարձրագույն պետական պաշտոնը, ամերիկացի զինվորականներն իր հետ մասնավոր զրույցներում հաստատել են, որ ՉԹՕ են տեսել: 2024թ. մայիսի 17- ին «Fox News» հեռուստաալիքը հայտնել է, որ կոնգրեսական Թիմ Բերչեթը (հանրապետական Թենեսի նահանգից) օրինագիծ է ներկայացրել, որն առաջարկում է կառավարությանը պարտավորեցնել 270 օրվա ընթացքում գաղտնազերծել ՉԹՕ- ների մասին փաստաթղթերը։ Այդպես էլ չիմացանք՝ ընդունվե՞ց տվյալ օրինագիծը, թե ոչ:
ԱՄՆ- ի նախագահ Ջոն Քենեդուն սպանել են Դալասում (Տեխասի նահանգ) 1963թ. նոյեմբերի 22- ին: Հանցագործության առնչությամբ ձևավորված կառավարական հանձնաժողովը եզրակացություն է ներկայացրել առ այն, որ Քենեդու սպանությունը կատարել է միայնակ մարդասպան Լի Հարվի Օսվալդը, և որ խոսքը լայնամասշտաբ դավադրության մասին չէ: Այնուամենայնիվ, ԱՄՆ- ում ոչ բոլորն են ընդունել պաշտոնական վարկածը, և ճիշտ էլ արել են, քանի որ հենց կառավարական հանձնաժողովը, դատելով ամենից, բաղկացած լինելով խորքային պետության ներկայացուցիչներից կամ նրանց պատվերը կատարելով, ստել է, կեղծել ու թաքցրել իրականությունը, կոծկել սպանության պատճառ հանդիսացած լայնամասշտաբ դավադրությունը:
Գոյություն ունեն Քենեդու սպանության մի քանի այլընտրանքային վարկածներ, դրանցից մեկն էլ նրա կողմից ՉԹՕ- ների վերաբերյալ ճշմարտության հրապարակումը կանխելն էր…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ