Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երջանկության ճանապարհը

Երջանկության ճանապարհը
25.01.2025 | 00:09

Աստծո կանչը

Հունվարի 25

Ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանի ամբողջական հանձնումը Աստծուն` երջանկության հիմքն է, իսկ վերին կառույցը` Աստծո հետ հաղորդության ուրախությունը:

Այս է այն տեղը, օթևանը, որ պատրաստելու եմ գնացել ձեզ համար:

Իմ հետևորդները սխալ են հասկացել այս. ավելի շուտ կարծել են, որ այս խոստումը վերաբերում է միայն այն կողմի կյանքին. այդպիսով, այս կյանքը համարել են սոսկ մի շրջան, երբ պետք է մաքառել ու պայքարել միայն, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել ուրախությունն ու վարձատրությունը այն կողմի:

Եթե իսկապես գործադրես ինչ որ ասել եմ, ապա այդժամ իբրև արդյունք, կունենաս այնպիսի հասկացողություն – թափանցում, տեսողություն ու ուրախություն, որ քո սպասելիքներից առավել կլինեն և վեր քո ըմբռնումներից:

Աստծո ծրագրերը իրոք շատ հրաշալի են, քո պատկերացումներից շատ ավելի գերազանց:

Հենվիր պաշտպանվածության, ապահովության և առաջնորդված լինելու պարզ մտածումներին:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ