Աշխարհում հարուստ պետություններ շատ կան:
Կան նաև հարուստ անհատներ։
Հրեաները, օրինակ, իրենց գոյության սկզբից մինչև այսօր նպատակաուղղված կուտակել են իրենց ձեռքում ահռելի գումարներ և փողով լուծել իրենց ազգային խնդիրները`ձեռք բերեցին տարածք, որ դարձավ հայրենիք ու պետություն, միջազգային քաղաքական ասպարեզում դարձան հիմնական խաղացողներից մեկը` հաճախ`ստվերային:
Երկրորդ աշխարհամարտում Եվրոպայի ժողովուրդների հետ նրանք էլ զոհեր տվեցին, բայց առավելագույնս շահեցին:
Հրեան ասում է .
«Եթե խնդիրը կարելի է փողով լուծել, ուրեմն դա խնդիր ու հոգս չէ, այլ դրամական ծախսեր են »:
Սա իմաստություն չէ, սա սովորական վաշխառուական մտածողություն է:
Փողի հետ կապված հայի ընկալմամբ իմ մեկնաբանությունն այս է.
այն, ինչը կարելի է փողով գնել կամ ձեռք բերել, ամենաէժան բանն է աշխարհում:
Մենք` հայերս, ի տարբերություն վերը հիշատակած ժողովրդի, փող վաստակող ժողովուրդ ենք:
Հիմա էլ շատ հայեր ահռելի «փողեր» ունեն, բայց ազգային և պետականամետ մտածողությունն է նրանց պակասում:
Սիրելի՛ փողատեր հայեր, ձեր վաստակած փողով և մեր ժողովրդի քաղաքական, դիվանագիտական և ռազմական մտքի միավորումով եկե՛ք ձեռնարկենք մեր հայրենիք-պետության քաղաքական նպատակի իրականացումը և հետ բերենք դավադրորեն և ուժով մեզնից խլված մեր կորուսյալ հայրենիքը:
Դրա համար բոլոր նախադրյալները կան, պետք է միայն ձեռքը գրպանը տանել:
Կարծում եմ, հասկանալի է բոլորիս:
Մի ցավալի հիշեցում անեմ.
դարեր շարունակ, երբ մենք կորցրել էինք մեր պետականությունը, մեր նախարարներն իրենց տնտեսական և մանավանդ ռազմական կարողությունները ծառայեցնում էին մեր հայրենիքը զավթած և պետականությունը վերացրած բռնակալ ժողովրդին։ Ավելի մոտ ժամանակների ծանր կորուստների վկայություններ կան, երբ 1915 թվի Հայոց ցեղասպանության ժամանակ առաջին թիրախը եղան մեծահարուստ հայերը, որոնց ընտանիքները սպանեվցին, որպեսզի ժառանգորդներ չմնան, իսկ ողջ հարստությունը թուրքական պետությունը յուրացրեց:
Նույն ճակատագրին արժանացավ մեծ բարերար, Արցախի հզորացման համար մեծ ներդրումներ կատարած Լևոն Հայրապետյանը. նրան մահվան հասցրեցին, իսկ միլիարդները արգելափակվեցին առերես, սակայն ոչ ոք չգիտի այդ հարստության բանկային ճակատագիրը։
Չի՛ կարելի ահռելի փող կուտակել հայրենիքում կամ օտար երկրում, երբ քո հայրենիք-պետությունը թշնամիների սպառնալից հարվածների տակ է, թուլացել է և այն կորցնելու վտանգ կա:
Մարդն առանց երազանք ունենալու և երազանքն ու իղձը նպատակի վերածելու ձգտումի պարզապես կենսաբանական էակ է՝ առանց ոգեղենության:
Մենք՝ հայերս, նպատակի ձգտող ազգ ենք։
Մենք մեր անձնական նպատակի իրականացման համար երբեք փող չենք խնայում:
Մի բան հաստատ է և անժամանցելի՝ հայրենիքի և պետության հզորացումն ու ժողովրդի հաղթանակած խաղաղ ու ապահով գոյությունը ամեն Հայի առաջին անձնական նպատակը պետք է լինի:
Մենք Նպատակի ժողովուրդ ենք։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
26 հունվարի, 2014 թ.
Հ․Գ․
Գտել եմ գրառումներումս, կարծում եմ, արդիականությունը չի կորցրել նաև այսօր