ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Քանի՞ տոկոսն է դրամաշնորհների համար պայքարում, քանի՞սը՝ սկզբունքների

Քանի՞ տոկոսն է դրամաշնորհների համար պայքարում,  քանի՞սը՝ սկզբունքների
30.01.2025 | 15:15

Պետք է միայն ողջունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը` արտաքին ֆինանսավորման ծրագրերը դադարեցնելու մասով։ Խոսքը հատկապես ՀԿ սեկտորի ֆինանսավորման դադարեցման մասին է։

Եթե մի քիչ էլ ժամանակը երկար լինի, կկարողանանք հասկանալ, թե քաղակտիվիստների քանի՞ տոկոսն է սոսկ փողի ու դրամաշնորհների համար պայքարում, իսկ քանի՞սը՝ սկզբունքների։

Չնայած, ԱՄՆ-ը չտա, հաստատ ուրիշ մի երկիր կա, սիրով կվճարի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4732

Մեկնաբանություններ