«Գարդասիլիչ» մականունով սույնը և սրա նման մի քանի քայլիստ-դավաճաններ հիստերիայի մեջ են ընկել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կոչից, ով հորդորել է ամերիկահայերին չմասնակցել դավաճան և թրքամետ Նիկոլի հետ հանդիպումներին:
Ըստ այս «բժիշկ մահ»-ի Օսկանյանի ժամանակ խայտառակություններ են եղել:
Սույն մանիպուլյանտը գիտի, թե ԶԼՄ-ների կողմից տարածվող իր անգրագետ և մանիպուլյատիվ գրառումները կարդում են միայն հիմար ու անգրագետ մարդիկ, ովքեր չեն տարբերում բանակցությունները և փաստաթուղթ ստորագրելը:
Ա՛յ ոչնչություն, ինչ էլ նախկինում բանակցվել է, դրա հետևանքով Հայաստանը ԵՐԲԵՔ չի տուժել ու ձեր կառավարությունն էլ, ինչպես ասում էր ՆիկոլԴ՝ արցախյան բանակցությունների պահով ժառանգություն չի ստացել նախկիններից:
Եկել էք իշխանության, բանակցությունները սկսել եք ձեր սեփական կետից, ումի՞ց եք ինչ պահանջում, ա՛յ թուրքի կոշիկները լիզողներ:
Օսկանյանի և մանտանշածդ Նալբանդյանի օրոք մենք եղել ենք հաղթանակած և պատվաբեր երկիր, իսկ ձեզ նման հակահայերի օրոք՝ կապիտուլյանտ և չհարգված երկրի ենք վերածվել, որով ՆիկոլԴ ու քո նմանները շատ հպարտանում են:
Չհամարձակվե՛ս ձեր արածները սրա նրա գրպանը գցել ու սրան կամ նրան մեղավոր հռչակել:
Օսկանայանը լավ է արել ասել է occupied բառը:
Բա որ որոշ անասուններ ճղճղում էին «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ վերջում էլ Արցախը նվիրում էին Ադրբեջանին դա ինչպե՞ս կբացատրես ա՛յ կեղծարար:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ