Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Անշուշտ` կիմանա՛ք

Անշուշտ` կիմանա՛ք
05.02.2025 | 00:09

Աստծո կանչը

Փետրվարի 5

Քայլի՛ր Ինձ հետ:

Ես քեզ ամե՛ն բան կսովորեցնեմ:

Լսի՛ր Ինձ, և Ես կխոսե՛մ:

Մի’ դադարիր հանդիպել Ինձ` ի հակառակ ընդդիմության ու արգելքի. ի հակառակ այն օրերի, երբ ոչ մի ձայն չի հասնում քեզ, երբ չկան մտերմիկ ու սրտառուչ զրույցներ:

Երբ անդադա՛ր քայլես Ինձ հետ և այդ դարձնես քո կյանքի սովորությունը, այդ ժամանակ, իրոք, հրաշալի ձևով կհայտնեմ քեզ Իմ կամքը:

Դու շա՛տ ավելի որոշակի իմացություն կունենաս ներկայի մասին և ապագայի:

Այդ կլինի վարձատրությունը` կանոնավոր կերպով Ինձ մոտենալու և Ինձ հանդիպելու քո սովորության:

Կյանքը մի դպրոց է: Բազում ուսուցիչներ կան: Ամեն մեկին չէ, որ Ես անձամբ կամ անհատապես եմ մոտենում:

Բացարձակապես հավատա, որ կյանքի խնդիրներն ու դժվարությունները շատ ավելի արդյունավետ ու հստակ կբացատրվեն Իմ կողմից, քան

թե մեկ ուրիշի:

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ