Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ապավինել միայն ինձ

Ապավինել միայն ինձ
08.02.2025 | 00:11

Աստծո կանչը

Փետրվարի 8

Ես Եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը:

Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ:

Վստահի՛ր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահի՛ր և մի’ վախենա: Դու պետք է ամբողջովի՛ն կախում ունենաս միայն Աստվածային զորությունից:

Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի:

Իրականացվա՛ծ կտեսնես ու կճանաչե՛ս Իմ Աստվածային զորությունը:

Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում:

Դու պետք է սպասե՛ս. վստահե՛ս, հուսա՛ս և ուրախանա՛ս Ինձնով:

Ոչ թե մարդուն, այլ Ի՛նձ ապավինիր. Ե՛ս եմ քո զորությունը, քո օգնությունը և քո կարիքները հոգացողը:

Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ: Այս է Հարցը: Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը:

Տե՛ր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ:

Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ: Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրան պսակը հաղթության:

Բայց Իմ աշակերտներից ո՛չ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի` սկսելու ու ճանապարհ ելնելու Իմ հրամանին:

Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որ Ես եմ քո կարիքները հոգում:

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ