Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երբ մոտ ես նպատակին

Երբ մոտ ես նպատակին
13.02.2025 | 00:08

Փետրվարի 13

Իրական դժվարությունն ու ցավը ոչ թե արշավանքի սկզբում կամ երկար վազքի ընթացքում է լինում, այլ այն ժամանակ, երբ նպատակակետը տեսանելի է դառնում. այդ ժամանակ է, որ սիրտը, ջղերը, կամքը ու մկանները այնքան սաստիկ են պրկվում, որ կարծես անցնում են մարդու` տոկալու հնարավորության սահմաններից և հասնում խզման աստիճանի:

Նպատակակետը ձեզ համար արդեն իսկ տեսանելի է դառնում: Մնում է ձեր սրտի ու հոգու լարումից արդեն կարելի էր եզրակացնել, որ ձեր արշավը իր վախճանին է մոտենում: Ականջ դրեք քաջալերող Իմ Ձայնին: Հիշեք, որ Ես ձեր կողքին եմ` խրախուսելու և տանելու ձեզ դեպի հաղթանակ:

Երկնքի տարեգրության մեջ ամենատխուր վկայությունները այն են, որ պատմում են նրանց մասին, ովքեր լավ ընթացան, քաջարի ու կորովի եղան մինչև նպատակակետի երևալը – հաղթական ավարտին մոտենալը, սակայն վերջին պահին հանկարծ վրիպեցին:

Երկնային բազմությունը կամենում էր բարձրաձայն գոռալ, հուշել, թե որքան մոտ է վախճանը. ուզում էր խնդրել նրանց, որ մի վերջին ճիգ էլ գործադրեն. սակայն նրանք դուրս ընկան ճանապարհից և միայն հայտնության վերջին օրը իմացան, թե որքան մոտ էին հաղթանակին:

Երանի թե նրանք էլ կարողանային լռության մեջ լսել Ինձ, ինչպես որ դուք եք անում` մնալով Իմ ներկայության մեջ: Այդ ժամանակ նրանք էլ ստույգ կիմանային, թե ինչպես որ կա մեղմ ու թույլ Ձայնը, այդպես էլ պետք է լինի լսող ականջը:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ