Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երբեք մի՛ վրդովվեք

Երբեք մի՛ վրդովվեք
16.02.2025 | 00:11

Փետրվարի 16

Եթե անգամ ձեզ հետ բոլորովին խոսած չլինեի, դուք կվարձատրվեիք դարձյալ` առանձնացումի այս ժամերը Ինձ տրամադրելու համար. երբ կարող եք լուռ նստել ու Իմ ներկայությանը սպասել:

Սա նման է բնության գրկում թարմ օդ շնչելուն:

Լուռ ու հանգիստ եղիր:

Կանգնիր Իմ առջև ու սպասիր:

Սովորիր Ինձնից համբերություն, խոնարհություն, խաղաղություն:

Ե՞րբ պետք է կարողանաք բացարձակ հանգիստ լինել` անկախ այն բանից, թե ինչ է պատահում ձեզ:

Շատ ուշ եք սովորում անհրաժեշտ դասը:

Հապշտապ գործերի, վազվզուքի ու մտահոգության ժամանակ լռություն փնտրելն իսկ մեծ օգուտ կտա:

Անհանգիստ վիճակների ու հրմշտուքի մեջ անհնար է որևէ բան ձեռք բերել:

Պետք է սովորեք հավասարակշռված ու հանգիստ լինել, անգամ ամենից բազմազբաղ օրերին:

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ