Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թող որ Ես անեմ

Թող որ Ես անեմ
18.02.2025 | 00:11

Փետրվարի 18

Երբեք մի հրաժարվեք առանձնացումի այս ժամերից:

Բնավ էական չէ, թե ինչ եմ հայտնում ձեզ, կարևորն այստեղ այն է, որ ձեր դյուրաբեկ բնությունը մերձենալով` առնչվի Աստվածային ուժերի հետ: Զորավոր ուժերը արդեն իսկ տեղաշարժի մեջ են` ճշտորեն կատարելու համար Իմ կամքը:

Ահա մոտեցել է այն բաղձալի պահը, երբ Աստված Իր գութը հայտնելով` պիտի օրհնի ձեզ շռայլորեն:

Ձեզ թվում է, թե անելու շատ բաներ կան այս տագնապալի ժամանակի մեջ:

Մինչդեռ ամենակարևորը մեկն է` թույլ տվեք, որ ձեր կյանքի գործերը ընթանան կանոնավոր ու համաչափ կերպով:

Տեսեք` ինչպես եմ Ես ապահովում վաղվա արևի ծագումը:

Ոչ այնքան ուժգին խնդրանքն է, որ ապահովում է Աստվածային ունկնդրությունը, որքան որ հանգիստ ու հավատավոր խաղաղությամբ ձեր դժվարություններն ու մտահոգությունները Աստծո հայեցողությանը հանձնելը:

Նշանակում է` վստահիր Ինձ ու վերջ տուր քո վախերին:

Նմանվիր այն մանկանը, որ խառնշտված թելի կծիկը դնում է իր մոր ձեռքը, և ինքը դուրս վազում խաղալու:

Նա իր այդ լուռ վստահությամբ ավելի մեծ հաճույք է պատճառում իր մորը, քան եթե օգնության համար խնդրեր կամ աղերսեր, ինչը` ցավ պիտի պատճառեր մորը, որովհետև այդ նշանակում է, որ ինքը պատրաստ չէ օգնելու որդուն, երբ նա դրա կարիքը ունի:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ