Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պահանջեք ձեր իրավունքները

Պահանջեք ձեր իրավունքները
20.02.2025 | 00:10

Փետրվարի 20

«Ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն»:

Բայց մի՛ մոռացեք: Այլ ընդհակառակը, ձեր կարիքներն ու խնդիրները ներկայացրեք Ինձ ավելի շատ գործարար մարդու նման, որն իր պահանջներն է հայտնում գործի տնօրենին, վստահ, որ անհրաժեշտ ամեն ինչ կարվի անպայման:

Ես կամենում եմ ձեր կարիքները հոգալ, բայց ձեր կողմից անպատճառ պիտի գա խնդրանքը կամ հավատքի վստահությունը, որովհետև` Ինձ հետ ունեցած շփումն ու հաղորդակցությունը կենսական է ձեզ համար:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ