Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ինչ է արգելված ու ինչ է թույլատրված Էդգարին

Ինչ է արգելված ու ինչ է թույլատրված Էդգարին
23.02.2025 | 14:45

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Էդգար Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը բավարարվել է մասնակի:

Դատարանի որոշմամբ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի կողմից իր հրապարակային ելույթներում ներկայացնել բացառապես դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:

Ըստ այդմ` Էդգար Ղազարյանի հրապարակային քաղաքական և քաղաքացիական գործունեությունը մնացած մասով չի սահմանափակվելու:

Այնուհանդերձ, դատական ակտը պարտադիր բողոքարկելու ենք, իսկ ընդդիմադիր խոսքի լռեցման այս նոր «սմարթ» գործիքակազմը մանրամասն ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Ո՛չ քննիչի պատասխաններից և ո՛չ էլ դատական ակտից պարզ չդարձավ, թե արդյոք Էդգար Ղազարյանը կարո՞ղ է քննադատել Բաքվում պահվող մեր հայրենակիցների գործերը քննող ադրբեջանցի «դատավորներին»:

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ