Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Գրանտատու օտարը կոնկրետ օրակարգ ունի մեր հայրենիքում

Գրանտատու օտարը կոնկրետ օրակարգ ունի մեր հայրենիքում
25.02.2025 | 13:38

Մի անգամ գործարար ընկերներիցս մեկն ասաց․«»Ինչու՞ մենք չֆինանսավորենք մեր երիտասարդությանը, ինչու՞ մենք չստեղծենք հարթակներ, որտեղ կկարողանան իրենց տաղանդը բացահայտել մեր երիտասարդները, ինչու՞ օտարը գա գրանտի տեսքով , հետո էլ թելադրի մեր ներքին քաղաքական կյանքը:

Ես այդ հարցի պատասխանը գիտեմ, ինքն էլ գիտեր, ուղղակի ցավով էինք այդ ինչուները ասում:Օտարները, երբ գրանտներով գալիս են, իրենք կոնկրետ օրակարգ ունեն մեր հայրենիքում, մերոնց մեծ մասն էլ իր անձնական օրակարգն ունի, իսկ ազգային օրակարգ շատ քչերն ունեն: Ցավոք ու նորից՝ ցավոք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4239

Մեկնաբանություններ