Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արագ օգնություն

Արագ օգնություն
26.02.2025 | 00:12

Փետրվարի 26

Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է. պակասը` միայն այս ճշմարտությունը ճանաչելու ձեր հավատքի մեջ է: Դուք նման եք ցնցոտիների մեջ ապրող թագավորների զավակների, երբ իրենց կողքին ամեն տեսակ բարիքներով լեցուն շտեմարաններ կան:

Ավելի շատ աղոթեք հավատքի համար, ինչպես որ իր ծարավը հագեցնելու համար անապատում հայտնված մարդն է աղոթում ջրի համար: Օգնությունը չափազանց արագ կգա. արագ ու անխափան:

Գիտե՞ք ինչ է նշանակում վստահ լինել, որ Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի. կարողացեք այնքան վստահ լինել, որքան որ վստահ եք, թե ահա շնչում եք:

Մարդը առհասարակ շատ տկար հավատք ունի. չափազանց թույլ հավատք:

Կարո՞ղ եք Ինձ վստահել թեկուզ այնքան, որքան վստահում եք մի բարեկամի, որը հավաստիացնում է, թե օգնություն կուղարկի շուտով: Անխոնջ եռանդով ամեն օր աղոթեք, որպեսզի ձեր հավատքն ավելանա:

Դիտվել է՝ 2582

Մեկնաբանություններ