Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ծաղիկներս` հերոսամայրերին

Ծաղիկներս` հերոսամայրերին
08.03.2025 | 13:55

-Հակոբ, ու՞մ ես նվիրելու ծաղիկներդ։

-Ծաղիկներս նվիրում եմ հերոսների մամաներին:

-Ինչո՞ւ:

-Որովհետև իրենց տղաները չկան, որ իրենց ծաղիկներ նվիրեն։

Հնարավոր չէ այս տեսանյութի կողքով անտարբեր անցնել։ Իսկապես ազդեցիկ է։

Եվ երևում է այն ընտանիքի պատկերը, որտեղ մեծանում է այս փոքրիկը։

Հենց այսպիսին պիտի լինի առողջ հասարակությունը, որտեղ սերնդին մեծացնում են հանուն ազգի լինելիության անմահացած հերոսների կերպարներով, սովորեցնում են խոնարհվել հերոսամայրերի:

Առանց այս արժեքների հնարավոր չէ մեր ազգային ընթացքը պատկերացնել:

Սիրելի հերոսամայրեր, ձեր զավակները ներկա են, իրենք միշտ կա՛ն ու լինելու՛ են մեր ազգի հավերժական երթի մեջ:

Մենք չենք մոռանալու մեր պայքարն ու Արցախը։

Եվ ամեն գիտակից հայի միտքն ու հոգին արցախցի մեր հայրենակիցների հետ է, ովքեր բռնի տեղահանված են իրենց բնօրրանից։

Եվ օրացուցային որևէ օր չի կարող մեզ համար լիարժեք լինել, քանի դեռ չի հաստատվել մեր ազգի բաժին արդարությունը։

Մեր պայքարը շարունակվում է, որի հիմնաքարերից մեկը ազգասեր ու հայրենապաշտ սերունդներ դաստիարակելն է, ինչպես այս փոքրիկը:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/100009578498081/videos/617564027749556

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ