Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՈՒրախության պտուղը

ՈՒրախության պտուղը
10.03.2025 | 00:10

Մարտի 10

Սիրտդ լուռ պետք է պահես և կամք ցուցաբերելով` լռեցնես զգայարաններիդ հուզումն ու խռովքը, որպեսզի ունակություն ձեռք բերես` լսելու համար երկնային երաժշտությունը:

Քո հինգ զգայարանները միջոց են նյութաշխարհի հետ հաղորդակցվելու, անխափան կապը` քո իրական հոգու կյանքի և շրջապատող իրականության միջև. սակայն պետք է խզես կապը դրանց հետ, երբ ցանկանում ես հաղորդակցություն ունենալ հոգու հետ: Որովհետև դրանք ոչ թե օգնում, այլ խանգարում են:

Բարին տես յուրաքանչյուր մարդու մեջ:

Սիրիր բարին, որ կա նրանց մեջ:

Քո անարժանությունը տես նրանց արժանիքների կողքին: Կրկնում եմ` դարձյալ. սիրիր, խնդա և երջանկացրու աշխարհը, քո փոքրիկ աշխարհը:

Ինչպես որ նետված քարից առաջացած ծփանքներն են ողջ ավազանի հայելին կոհակում, այդպես էլ քո ուրախացնելու ջանքը կտարածվի` շրջան առ շրջան մեծանալով ու ձգվելով` քո իմացումից ու ակնկալիքից շատ ավելի հեռու:

ՈՒրեմն` ցնծա Ինձանով:

Նման ուրախությունը հավիտենական է: Դարեր են անցել, բայց Ինձնով սկսած ուրախությունը դեռ շարունակում է տալ իր պտուղները:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ