Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Երկու իրականություն երեկվա մասին՝ նույն ժամերին

Երկու իրականություն երեկվա մասին՝ նույն ժամերին
14.03.2025 | 12:03

Ալիևը՝ երեկ երեկոյան՝ Բաքվում. «Եվ մի բան էլ կարող եմ ասել՝ վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասած ոչ մի խոսքին չենք վստահում։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Կրկին՝ նրանց ասածներից ոչինչ մեզ համար ոչինչ չի նշանակում: Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք»:

Փաշինյանը՝ երեկ երեկոյան՝ Երևանում. «Տալու եմ, տալու եմ, տալու եմ, տալու եմ, այո»: «Իմ ու Էրդողանի համատեղ նկարը ֆեյսբուքում ամենաշատ լայքերն է հավաքել»:

P.S. Համեմատեք, մտածեք, եկեք եզրակացության և դիրքավորվեք: Իրական Հայաստան չկա, կա Իրական Փաշինյան: Հայաստան ու Փաշինյան բառերը անհամատեղելի են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3986

Մեկնաբանություններ