Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեծ բաներ պահանջեցեք

Մեծ բաներ պահանջեցեք
18.03.2025 | 00:11

Մարտի 18

Լսե՛ք Ինձ, ուշադիր եղեք, Ես Եմ ձեր Տերը:

Ինձնից առաջ և Ինձնից բացի, ոչ ոք չկա:

Ամեն ինչի համար Ինձ վստահեք:

Օգնությունը մշտապես կհասնի:

Ճանապարհի դժվարին մասը գրեթե ավարտվել է. դուք այդ դժվարությունների մեջ այնպիսի դասեր սովորեցիք, որ չէիք կարողանա սովորել ուրիշ ոչ մի ձևով:

«Աստծո Արքայությունը հեշտորեն ձեռք բերվող շնորհ չէ: Միայն զորավոր հոգիները կարող են տիրանալ նրան` զորությամբ»:

Հարատև աղոթքով, հաստատուն ու պարզ վստահությամբ խնդրեք Ինձնից Իմ թագավորության գանձերը, որոնց մեջ կան այս հրաշալի բաները. ուրախություն, խաղաղություն, ապահովություն, առողջություն, երջանկություն, խնդություն:

Սրանք ամեն ժամանակ ձեր տրամադրության տակ կարող են լինել:

Հենց հիմա պահանջեք Ինձնից մեծ, իրապես մեծ բաներ: Իմացեք, որ Ինձ համար չափազանց մեծ մի բան կա. այդ` Իմ սրտի տալու ցանկությանը գոհացում պատճառելն է: Օրհնություն. անսպառ օրհնություն ձեր երկուսի վրա. հիմա և միշտ:

Խաղաղություն ձեզ:

Դիտվել է՝ 3452

Մեկնաբանություններ